Քարոզարշավից ներվայնացած վերադառնալով՝ Էրդողանը զանգեց գլխավոր մուֆթիին.
- Ռեյտինգս ահագին ընկել ա: Խորհրդականներս անասուն են, ոչ մի խելոք բան չեն առաջարկում: Հույսս միայն դու ես:
- Ես ի՞նչ կարող եմ անել, փադիշահ:
- Հայտարարի, որ իմ շնորհիվ բոլոր թուրքերը վերջում դրախտ են գնալու:
- Դա անհնար է:
- Էդ ինչի՞ Համիդի ժամանակ հնարավոր էր, հիմա անհնար դարձավ:
- Առաջ թուրքերն ու հայերը իրենց թվով հավասար էին:
- Հայերն ի՞նչ կապ ունեն դրախտ գնալու հետ:
- Մոռացա՞ր փադիշահ, որպեսզի թուրքը դրախտ գնա՝ պիտի գոնե մի հայ սպանի, բայց այսօր քսան թուրքին հազիվ մի հայ ա հասնում:
- Խի՞ են էդ գյավուրներն էդքան քչացել:
- Չեն քչացել, դրանց թիվը միշտ նույնն ա, մենք ենք շատացել:
- Ուրեմն քսանից միայն մե՞կը պիտի գնա դրախտ:
- Հա:
- Բա մնացա՞ծը ուր են գնալու:
- Այդ հարցին ես միշտ ռուսերեն եմ պատասխանում:
- Լա՛վ, ոչ մի բան էլ մի պատասխանի: Քեզնից էլ խեր դուրս չեկավ: